տուն Քաղաքական Բա ինչի էիք այն ժամանակ դեմ արտահայտվում

Բա ինչի էիք այն ժամանակ դեմ արտահայտվում

390
0

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին այսօր խորհրդարանական ճեպազրույցներին հարցրին ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի հրաժարականի մասին: «Ինչպե՞ս եք վերաբերվում, որ մարդն ազատվում է պաշտոնից սեփական կարծիքի համար»,- հարցրին Մարուքյանին:

Զինված ուժերի ներկայացուցիչները, ըստ Մարուքյանի, չեն կարող քաղաքական հայտարարություն անել: «Բայց պարոն Քոչարյանն ասում է՝ ոստիկանությունը դեմ է նախագծին: Նա ճիշտ է ասում: Երկրորդ հատվածում նա ասում է՝ սա քաղաքական նպատակներով է արվում: Միգուցե սա են դիտարկել, որ դիմում է գրել, կամ նրան են ազատել»,- պատասխանեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը:

ԼՀԿ խմբակցության ղեկավարն ասաց՝ ոստիկանությունը դեմ էր արտահայտվում նաև իրենց այն նախագծին, որ ոստիկանությունը պետք է նախարարություն դառնար, բայց հիմա, երբ այլ բան է ցանկանում անել կառավարությունը, հիմա ասում են՝ ճիշտ նախարարությունն է: «Բա ինչի էիք այն ժամանակ դեմ արտահայտվում»,- ասաց պարոն Մարուքյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here