տուն Քաղաքական Միջազգային Բաքվում Ռուսաստանի դեսպանատան վրա կոշիկ են նետել

Բաքվում Ռուսաստանի դեսպանատան վրա կոշիկ են նետել

246
0

1381933055_0427.1000x800

Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել բողոքի ակցիա: Ռուսաստանի դեսպանատան մոտ հավաքվածները բողոքել են իրենց հայրենակից Օրհան Զեյնալովի հետ ՌԴ իրավապահների գործողությունների դեմ:  Հիշեցնենք, որ Զեյնալովին մեղադրում են Մոսկվայի Բիրյուլևո շրջանում 25-ամյա երիտասարդի սպանության մեջ, ինչը դարձել էր բողոքի ակցիաների պատճառ:

Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, բողոքողներից մեկը կոշիկ է նետել դեսպանատան ուղղությամբ: Մինչև ակցիայի մեկնարկը դեսպանատանն անվտանգության աննախադեպ միջոցառումներ էին իրականացվել:

Տարածված հաղորդագրության մեջ բողոքողները պահանջել են հարգել ձերբակալված Օրհան Զեյնալովի իրավունքները: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ադրբեջանական համայնքն ակտիվ աջակցում է ձերբակալված Զեյնալովին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here