Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նիզամիի փողոցում երկու կիսամերկ տղամարդիկ՝ դանակներով զինված, սպառնացել են անցորդներին և հարձակվել նրանց վրա: Այս մասին հաղորդում է minval.az ադրբեջանական լրատվական կայքը:
Կիսամերկ տղամարդիկ դանակներով հարվածել են նաև իրենք իրենց: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնց հաջողվել է բերման ենթարկել ոչ ադեկվատ տղամարդկանց:

