տուն Քաղաքական Միջազգային Բաքվում գազի արտահոսքից թունավորվել է 100 մարդ, կա մեկ զոհ

Բաքվում գազի արտահոսքից թունավորվել է 100 մարդ, կա մեկ զոհ

72
0

5693_1378058185_gaz

Բաքվի մերձակայքում գտնվող Լոքաբաթան ավանում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով թունավորվել է 80-100 մարդ։ Այս մասին հաղորդում է Vesti.az-ը։

Հայտնի է, որ երեկ երեկոյան այդ ավանում անջատվել է գազի մատակարարումը, այն վերականգնվելուց հետո 4 հինգհարկանի շենքերի բնակիչները սուր հոտ են զգացել։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Հիվանդանոցում մահացել է թունավորումից տուժած 45-ամյա մի կին։

Նախնական տեղեկություններով՝ թունավորման պատճառը գազի հետ մեծ քանակությամբ օդորանտ նյութի խառնելն է։ Այս նյութը թույլ է տալիս զգալ գազի հոտը, եթե կա արտահոսք։