Ադրբեջանի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ Բաքվում ձերբակալվել է հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Ֆաիգ Բաղիրովը:
Նա մեղադրվում է խոշոր չափերի հափշտակություն կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
1-in.am-ի փոխանցմամբ՝ խափանման միջոց ընտրելու մասին Սաբայիլի շրջանի դատարանը պետք է որոշում կայացնի: