Բաքվի մոտ կառուցվող արհեստական կղզիների վրա նախատեսվում է 1200 բնակարանների շինարարություն: Այս մասին գրում է APA.az-ը: Ծրագրի ղեկավար Գաջի Իբրահիմ Նեղրամլին հայտարարել է, որ արհեստական կղզիների ընդհանուր թիվը կկազմի 78, որոնք միմյանց կկապի 150 կամուրջ:
Այս պահին ավարտված է այս մեծ նախագծի մոտ 25 տոկոսը: Ծրագրի ղեկավարի խոսքերով` այստեղ կկառուցվի նաև աշխարհի ամենամեծ մզկիթը: Նախագծի արժեքը կկազմի մոտ 100 մլրդ դոլար: Այն վերջնական շահագործման կհանձնվի 2023 թվականին: