տուն Աշխարհ Բաքվի հետնորդը՝ Փարիզի քաղաքապետի թեկնածու. հայերը մտահոգ են

Բաքվի հետնորդը՝ Փարիզի քաղաքապետի թեկնածու. հայերը մտահոգ են

307
0

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը, Nouvelles d’Arménie Magazine-ի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը, Իլ դը Ֆրանսի քաղաքային խորհրդի անդամ Պատրիկ Քարամը հայտնել են իրենց անհանգստությունը Փարիզի քաղաքապետի պաշտոնին Ռաշիդ Դաթիի հնարավոր նշանակման առնչությամբ:

Ինչպես նշվում է ֆրանսիական Marianne պարբերականի հոդվածում, Դաթին հայտնի է «Ադրբեջանի ավտորիտար և ոչ ժողովրդավարական իշխանությունների հետ սերտ կապերով»: Նա եղել է «Ադրբեջանի ընկերների ասոցիացիայի» անդամ, որը համարվում էր Ֆրանսիայում խավիարային դիվանագիտության հիմնական գործիքը, և 2017-ին դեմ է արտահայտվել Եվրախորհրդարանում անցկացվող հետաքննությանը, որը վերաբերում էր եվրոպական քաղաքական գործիչների վրա Ադրբեջանի ունեցած ապօրինի քաղաքական ճնշումներին:

Նշվում է նաև, որ Փարիզի քաղաքապետի թեկնածու է Դաթին 2016 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի դեմ հայտարարություններ է արել:

Ռաշիդ Դաթիին մի քանի անգամ տեսել են Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հետ, իսկ 2011-ին նա մասնակցել է Ադրբեջանի առաջին տիկնոջ պատվին կազմակերպված մեծ երկույթին: