տուն Քաղաքական Միջազգային Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երկաթգծի կառուցումը կավարտվի 2014 թվականին

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երկաթգծի կառուցումը կավարտվի 2014 թվականին

307
0

safe_image

Բաքու-Թբիլիս-Ջեյհան երկաթգծի կառուցումը կավարտվի 2014 թվականին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Բինալի Յիլդիրիմը։ Հաղորդում է RayTurk-ը։

Նախարարի խոսքերով՝ այս պահին շարունակվում են երկաթգծի շինարարական աշխատանքները։ Ավելի վաղ նա հայտարարել է, որ այս երկաթգծով վերականգնվում է «Մետաքսե ճանապարհը»։

Հիշեցնենք, որ այն շրջանցում է Հայաստանը։ Կառուցվելու է նոր հատված, որը կկապի Թուրքիան և Վրաստանը, ինչպես նաև կվերանորոգվի Ախալքալակ-Մարաբա-Թբիլիսի հատվածը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here