Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը, որն Ադրբեջանին կապելու է Թուրքիայի հետ, կավարտվի 2015 թվականի կեսերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ազերյոլսերվիս» ԲԸ նախագահ Ջավիդ Գուրբանովը։
Նրա խոսքերով, Վրաստանում կառավարության փոփոխության ու ենթակառուցվածքային վերաձևավորան գործընթացները դարձել են նախագծի իրականացման օբյեկտիվ պատճառներ։
Գուրբանովի խոսքերով՝ մասնավորապես, ձգձգվել է Վրաստանի և Թուրքիայի սահմանին 4,2 կմ երկայնքով երկաթուղային թունելի կառուցումը։
Հիշեցնենք, որ նախագծի իրացումը սկսվել է 2007 թվականին։ Դրա շրջանակներում Բաքուն պաշտոնական Թբիլիսիին գրեթե անհատույց տրամադրել է 200 միլիոն դոլար։