Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը հանդիպել է վրացի գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների փոխադարձ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ռազմական համագործակցության թեման:
Վրաստանի և Ադրբեջանի նախարարները ստորագրել են 2020 թ. համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են փորձագիտական խմբերի փոխանակում, համատեղ զորավարժություններ, ինչպես նաև այլ միջոցառումներ: