տուն Տնտեսական Բաց երկնքի քաղաքականության շրջանակներում բանակցությունները մեկնարկել են

Բաց երկնքի քաղաքականության շրջանակներում բանակցությունները մեկնարկել են

266
0

ՀՀ-ՌԴ

Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների հետ քաղաքացիական ավիացիայի բնագավառում երկկողմ համագործակցության շրջանակի վերանայման շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով դեկտեմբերի 23-ին Մոսկվա է մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը:

Դեկտեմբերի 24-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունում տեղի է ունեցել երկկողմ խորհրդակցություն, որի ժամանակ ռուսական կողմը նշել է դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ ռուսական ավիաուղիների բարձր հետաքրքրվածության մասին:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Արձանագրություն, համաձայն որի՝ կատարվել են համապատասխան փոփոխություններ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» 1993 թվականի հոկտեմբերի 4-ի Համաձայնագրի հավելվածում: Արձանագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության բնագավառում կգործի ազատությունների ավելի բարձր աստիճան, ինչը երկու երկրների ավիափոխադրողներին հնարավորություն կընձեռի ընդլայնել մատուցվող ծառայությունները:

Այսպիսով` Հայաստանում քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում բաց երկնքի քաղաքականության ներդրման շրջանակներում արդեն մեկնարկել են բանակցություններն օտարերկրյա պետությունների կառավարությունների հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here