տուն Բանակ Բաց աղբյուրները հայտնում են սպանված ադրբեջանցի զինծառայողի մասին. «Ռազմինֆո»

Բաց աղբյուրները հայտնում են սպանված ադրբեջանցի զինծառայողի մասին. «Ռազմինֆո»

728
0

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է տարածվում, որ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Տավուշ-Թովուզ ուղղությամբ մարտերի արդյունքում սպանվել է Ադրբեջանի ԶՈՒ պայմանագրային զինծառայող Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfqan oğlu)։

Նշենք նաև, որ BBC լրատվական գործակալության ադրբեջանական բաժնում նյութ է հրապարակվել, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյահլըն ընդունել է ադրբեջանական բանակի կորուստները, և նշել, որ ավելի մանրամասն հայտարարություն կտրվի, այս մասին տեղեկանում ենք «Ռազմինֆո»-ի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Ադրբեջանը ընդունել է իր կորուստները։