տուն Տնտեսական Բացասական եզրակացություն կտրվի շրջանառության հարկին վերաբերող փոփոխությունների նախագծին

Բացասական եզրակացություն կտրվի շրջանառության հարկին վերաբերող փոփոխությունների նախագծին

276
0

Are-life-insurance-premiums-tax-deductible

Կառավարության առաջիկա՝ նոյեմբերի 28-ի նիստում բացասական եզրակացություն կտրվի ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով պատգամավորն առաջարկել էր փոփոխություններ կատարել «Շրջանառության  հարկի  մա­սին» օրեն­քում:

Նախագծով Մ. Մելքումյանն առաջարկում է նվազեցնել առևտրական (առք ու վաճառքի), ինչպես նաև արտա­դրա­­­­­­կան գործու­նեու­թյունից ստաց­վող եկամուտների համար շրջա­­­­­­­նա­ռության հարկի ներ­կա­յումս սահմանված 3.5 տոկոս դրույ­քա­չափը մինչև 2.5 տոկոս, իսկ այլ գործունեության տեսակներից ստացվող եկամուտների համար շրջա­­­­­­­նա­ռության հարկի ներ­կա­յումս սահմանված 5 տոկոս դրույքաչափը՝ 4 տոկոս:

Նախագծի ընդունման հիմնավորման համա­­­­ձայն, շրջանառության հարկի նշված դրույ­քա­չա­փերի նվա­զեցման անհրա­ժեշ­տու­թյունը պայմանավորված է նրանով, որ դիտար­կում­ների համա­ձայն, առևտրի, արտա­դրու­թյան և ծառայությունների ոլորտում տնտե­սա­վա­րող սուբյեկտ­ների շահութա­բե­րու­թյունը ցածր է, իսկ հարկային բեռն ավելացել է, որի հետևան­քով բազ­մա­թիվ փոքր ու միջին ձեռ­նար­կու­թյուն­ներ կամ դադա­րեցրել են կամ պատ­րաստվում են դադա­­րեց­նել իրենց գոր­ծու­նեու­թյունը:

Ներկայացված առաջարկությունների ընդունումը կառավարությունը համարում է ոչ նպատակա­հարմար` հետև­յալ նկատառումներով:

1. Փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկային բեռի ուսումնասիրությունը պետք է կատարվի ոչ միայն շրջանառության հարկի դրույքա­չա­փերի տեսանկյունից, այլ նաև փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից իրա­­կանացվող հարկային հաշվառմանն ու փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջ­ների տեսանկյունից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ շրջանառության հարկի ներդրումը հնարա­վո­րու­թյուն է ընձեռել պարզեցնել փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտ­ների կողմից իրականացվող հարկային հաշվառումն ու փաստա­թղթա­վորումը, ինչն էլ, իր հերթին, հնա­րա­վորություն է ընձեռել տնտեսել հարկային հաշվառման վրա ծախսվող նկատելի աշխա­տան­քային ու ֆինանսական ռեսուրսներ: Այս առումով, ըստ կառավարության, շրջանառության հարկի համակարգի ներդրմամբ փոքր և միջին ձեռնարկա­տիրու­թյան սուբյեկտների հար­կա­յին բեռի ավելացում տեղի չի ունեցել:

2. Նախագծի ընդունման հիմնավորմամբ բացահայտված և հիմնա­վոր­ված չեն ներկայացված նախագծի ընդունումից փոքր և միջին ձեռնարկատիրության սուբ­յեկտների և պետության հնարավոր օգուտները: Մասնավորապես, պարզ չէ, թե արդյոք այն կխրախուսի իրական շրջանառությունների հայտարա­րա­գրումը և գործարքների լիար­ժեք փաստաթղթավորումը: Ուստի կառավարությունը կար­ծում է, որ եթե հայտարարագրվող շրջա­նա­ռություններն ավե­լանան, ապա դրանց աճը կլինի առավելագույնը մինչև գործող դրույքա­չափին համապատասխան հարկի գումարին համապատասխանող չափով, իսկ ձեռքբե­րում­ները կրկին չեն փաստաթղթավորվի` ավելացված արժեքի հարկի շեմը չգերազանցելու նպա­տա­կով:

Բացի այդ, հաշվարկները ցույց են տալիս, որ նախագծով առաջարկվող չափե­րով շրջանառության հարկի դրույքաչափերի նվազեցումը մեծ ազդեցություն չի ունենա շրջա­նառության հարկի գծով տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռի վրա: Մաս­նա­վո­րապես, նախագծով ներկայացված առաջարկների ընդունման դեպքում, մինչև 10 մլն դրամ շրջանառություն ունեցողների համար դրույքաչափի նվազեցումը օրական կտրված­քով հարկի մեծությունը կրճատելու է առավելագույնը 274 դրամի չափով, մինչև 20 մլն դրամ շրջա­նառություն ունեցողների համար` առավելագույնը 548 դրամի չափով, մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցողների համար` առավելագույնը 822 դրամի չափով:

3. Շրջանառության հարկի համակարգի ներ­­դրումը չի սահմանափակում հարկ վճարողների` հարկման համակարգի ընտրության իրավունքը: Մասնավորապես, շրջանառության հարկ վճարող համարվելու` օրենքով նախա­տես­­­­ված չափանիշներին բավարարող հարկ վճարողները կարող են կամա­վո­րու­­­թյան սկզբուն­­­­­քով հարկային մար­մին ներկայացվող հայտարարությամբ համար­վել ավե­լաց­­ված արժեքի հարկ վճարողներ: Արդյունքում, նշված հարկ վճարողները հնարավորություն կունե­նան հարկային պարտավորությունները հաշվարկել եկամուտների և ծախսերի տարբե­րու­թյան հիման վրա, ինչը նշանակում է, որ տնտեսավարող սուբյեկտի հարկային բեռի մեծու­թյունը կորոշվի նրա գործունեության շահութաբերության արդյունքների հիման վրա:

4. Այդուհանդերձ, փոքր և միջին ձեռնարկատիրության հարկման համակարգին առնչ­­­վող դիտարկումները ցույց են տալիս, որ առկա են որոշ խնդիր­ներ­: Մասնավորապես, խոշոր հարկ վճարողները պնդում են, որ առևտրական (առք ու վաճառքի) գործու­նեու­թյուն իրականացնող փոքր և միջին ձեռնար­կա­տիրության սուբ­յեկտ­ները չեն ցան­կա­նում կատարված ձեռքբերումները փաստա­թղթա­վորել, ինչը մի կող­մից խոշոր հարկ վճա­րող­ների համար ստեղծում է իրացումները հիմնա­վո­րելու խնդիրներ, մյուս կող­մից էլ ակն­հայտ է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ձեռք­բե­րումները չփաս­տաթղթավորելու հիմնական նպատակը ավելաց­ված արժեքի հար­կով չհարկ­վող շեմը չգե­րա­զանցելն է: Ընդ որում, դրան մեծապես նպաստում է նաև չհիմ­նա­վոր­ված ձեռք­բե­րում­ների համար 11 տոկոս եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պար­­տա­վորությունից ազատ­ված լինելու հանգամանքը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here