տուն Սպորտ Բացառիկ խաղ էր․ Յուրգեն Կլոպ

Բացառիկ խաղ էր․ Յուրգեն Կլոպ

73
0

0,,17551958_303,00

Արդեն տեղեկացրել ենք, որ Դորտմունդի «Բորուսիան» երեկ 2։0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ, սակայն դա գերմանացիներին թույլ չի տվել դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, քանի որ առաջին խաղում, որը կայացել էր Մադրիդում, «Բորուսիան» պարտվել էր 0։3 հաշվով։

Խաղից հետո գերմանական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հիացական խոսքեր է ասել իր թիմի հասցեին։

«Երբ խաղից հետո մեր վնասվածք ունեցող ֆուտբոլիստ Նևեն Սուբոտիչն ինձ ասաց, որ շատ հպարտ է լինել այս թիմի մի մասը, ես նույնը զգացի։ Այս խաղը պետք է ուսումնական ձեռնարկ լինի և ցուցադրվի այն թիմերին, որոնք առաջին խաղում պարտվել են 0։3 հաշվով։

Տղաները շատ էին ուզում առաջ գնալ։ Մադրիդում դա չկարողացանք ցուցադրել, սակայն այսօր մենք մեր ցանկությունը 100 տոկոսով ցուցադրեցինք։ Օբյեկտիվորեն մենք ուժեղ էին մրցակցից և պետք է նորից գրավեինք դարպասը, սակայն քանի որ մեր խաղն իրոք գերազանց էր, ես այսօր ոչ մեկին չեմ մեղադրում։

Մթնոլորտն անհավանական էր։ Մենք շատ արագ կարողացանք վառել հույսի լույսը, ցույց տալ, որ այսօր ամեն ինչ հնարավոր է։ Սա բացառիկ խաղ էր», — ասել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։