տուն Հասարակություն Իրավական Բացահայտվել է օծանելիքի խանութից կատարված գողությունը

Բացահայտվել է օծանելիքի խանութից կատարված գողությունը

196
0

Հունիսի 10-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող օծանելիքի խանութից գողություն է կատարվել:


Քրեական հետախույզները գաղտնի հափշտակությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին`դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ՔՀԳՎ 2-րդ վարչության ծառայողները, և հետևողական աշխատանքը ամիսներ անց դրական արդյունք տվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Սարի թաղի 22-ամյա մի բնակիչ:

Սեպտեմբերի 11-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանները նրան բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնականի բաժին, ապա ներկայացրին նախաքննությունն իրականացնող մարմնին:


Կասկածվողը տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:


Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here