տուն Լուրեր Բացահայտում. Ովքե՞ր են «Ռոտարի» ակումբի Հայաստանյան կառույցի անդամները

Բացահայտում. Ովքե՞ր են «Ռոտարի» ակումբի Հայաստանյան կառույցի անդամները

362
0

mason

Վերջերս մամուլում շրջանառվեց մի լուր, ըստ որի «Ռոտարի» ակումբից հեռացվել է Երևանի ակումբի նախկին ղեկավար, մանկապղծության համար այժմ իր պատիժը  կրող Սերոբ Տեր-Պողոսյանին:

Ի՞նչ է «Ռոտարի» ակումբը: Ո՞վքեր են դրա անդամները:

Նվազագույնը 20 անդամ է պետք նոր «Ռոտարի »  ակումբ ստեղծելու համար: Եթե հիմնադիր չի անձը, ապա չի կարող ինքն իրեն առաջադրել ակումբի անդամության, նա պետք է հրավիրվի ակումբի հնաբնակ անդամներից որեւէ մեկի կողմից: Պարտադիր է նաև , որ ակումբի անդամներից ոչ ոք դեմ չլինի:

«Անհամեմատ մեծ թվով անդամներ ընդգրկված են, այսպես կոչված, սպիտակ մասոնության մեջ՝ մասոնական տիպի կազմակերպությունների», – գրում է Օ. Պլատոնովը: -Նրանք չեն օգտագործում ազատ որմնադիրների (մասոնների – Ա.Հ.) ավանդական ծեսերը, բայց ընդունում են կյանքի մասոնական սկզբունքները եւ, որպես օրենք, առաջնորդվում են իսկական մասոնների կողմից: Այստեղ առաջին տեղը գրավում են  «Ռոտարի» ակումբի անդամները»:

Մասոնական խորհրդանիշի պարագայում վեցաթեւ աստղի կենտրոնում մասոնների կողմից կործանման ենթակա համարվող Աստծո խորհրդանիշն է՝ անգլերենում Աստված բառի սկզբնատառը: Երեւանի « Ռոտարի» ակումբի  խորհրդանիշի կենտրոնում նուռն է:

Մեր տեղեկություններով այդ ակումբի անդամներ են «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորներ, կառավարության անդամներ և այլն:

Այս հարցով փորձեցինք կապվել Կարո Եղնուկյանի հետ:

-Պարոն Եղնուկյան, դուք հանդիսանում էք արդյո՞ք «Ռոտարի» ակումբի անդամ:

-Այո, իհարկե անդամ եմ:

-Բացի Ձեզանից այլ հանրային դեմքեր և՞ս կան այդ ակումբում:

-Այո, սակայն անունները մենք չենք հրապարակում: