տուն Լուրեր «Բարսելոնի» հետ խաղից առաջ Բեռլուսկոնին ի՞նչ խորհուրդներ է տվել Ալլեգրիին

«Բարսելոնի» հետ խաղից առաջ Բեռլուսկոնին ի՞նչ խորհուրդներ է տվել Ալլեգրիին

250
0

mԲարբարա Բեռլուսկոնին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բարսելոնի» հետ կայացած խաղից առաջ իր հայրը տակտիկայի հետ կապված որոշ խորհուրդներ է տվել «Միլանի» գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրիին: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

Հիշեցնենք, որ այդ մրցավեճն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ «Միլանը» կիրառել էր 4-3-3 տակտիկա` հանդես գալով առանց վառ ընդգծված հարձակվողի:

«Իմ հայրը` Սիլվիո Բեռլուսկոնին, գոհ է, քանի որ տակտիկայի հետ կապված իր խորհուրդները, որոնք «Բարսելոնի» հետ խաղից առաջ նա տվել է Ալլեգրիին, իրականացվել են: «Միլանը» հիանալի հանդես եկավ` խաղալով սրտով և ցույց տալով բնավորություն: Հիմա պետք է լավ տրամադրվել հաջորդ հանդիպումներին: Հատկապես դժվար կլինի Գլազգոյում»,- նշել է Բարբարան:

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here