Բարսելոնը նվաճել է նորարարությունների եվրոպական մայրաքաղաք տիտղոսը։ Այս մրցույթում կատալոնական մայրաքաղաքը պայքարում էր ֆրանսիական Գրենոբլի և հոլանդական Գրոնինգենի հետ։ Որպես մրցանակ՝ Բարսելոնը ստացել է կես միլիոն եվրո։
iCapital մրցանակը հիմնադրել է Եվրահանձնաժողովը, որի նպատակն է խրախուսել Եվրոպայում։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Բրյուսելում, որին ներկա է եղել Բարսելոնի քաղաքապետ Խավյեր Տրիասը, ով և հետազոտությունների, նորարարությունների և գիտության հարցերով հանձնակատար Մարի Գոհեգան-Քուինից ստացել է մրցանակը։