Բոլոր դասակարգումները, նորությունները, որոնք վերաբերում են «Ռեալին» և «Բարսելոնային», մղվում են հիշողության խորքերը: Խաղից առաջ ոչինչ կարևոր չէ, բացի խաղը: Կա միայն «Բարսելոնա», կա միայն «Ռեալ», կա միայն 90 րոպե: Երկու թիմն էլ հանդիպման են գնում գրեթե նույն իրավիճակում: Եվ, չնայած այն բանին, որ «Բարսելոնան» տանտիրոջ կարգավիճակով առավելություն ունի, այնուամենայնիվ «Ռեալը» սովորել է դա հաղթահարել: «Բարսան» «Բարսան» է, թեկուզ ոչ այնպիսին, ինչպիսին երկու տարի առաջ էր: Պետք է Պույոլը հասցնի վերականգնվել, ինչը շատ կարևոր է կատալոնցիների համար: Հիմնականում թիմի սովորական պատկերն է, բոլորն առողջ են ու պատրաստ խաղին:
«Օսասունային» անսպասելի միավորներ զիջելը չպետք է ինչ-որ մեկին մոլորեցնի: «Բարսելոնան» սովորաբար միավորներ է կորցնում առաջնությունում: Այլ բան է Էլ-կլասսիկոն. նման խաղից առաջ բոլոր մանրուքները մոռացվում են: Եթե «Բարսելոնայի» խաղաոճը նախկինի պես հայտնի է, ապա «Ռեալի» պարագայում, թիմը շարունակում է հանելուկային մնալ: Թիմն Անչելոտտիի գլխավորությամբ ամեն անգամ տարբեր խաղ է ցուցադրում:
Իտալացուն առանձնապես ինչ-որ հատուկ բան անել առայժմ չի հաջողվում, թեկուզ նրա քայլերը կամաց-կամաց հաջորդում են: Իտալացու գլխավոր խնդիրը միջին գիծն ու հարձակումն է: Ալոնսոյի բացակայությունն արտահայտվում է ցանկացած խաղում:
Իլյարամենդին լավն է, բայց դեռ «խակ է»: Եվ իհարկե Բենզեման: Այնպիսի տպավորություն է, որ «Ռեալն» անհամբեր սպասում է ձմեռային տրանսֆերային պատուհանին, որպեսզի ֆանսիացու համար փոխարինող գտնի: Չնայած «հեռու գնալու» կարիք չկա. Մորատան այժմ լավ մարզավիճակում է և արժանի փոխարինողն է:
Խաղի ընթացում շատ բան կախված է լինելու այն բանից, թե կիսապաշտպանների ինչպիսի զույգ կընտրի Անչելոտտին: «Բարսելոնայի» միջին գծի դեմ պայքարելը դժվար է լինելու: Մնացած հարցերում թիմերը հավասար շանսեր ունեն: Նեյմար-Մեսսի զույգին հակադրվելու է Իսկո-Ռոնալդու զույգը: Այս դուետին ամենայն հավանականությամբ կմիանան Սանչեսն ու Դի Մարիան: Թիմերը կիսելու են ընդամենը երեք միավորը, այդ պատճառով սա, ինչպես ասում են, «6 միավորի խաղ է լինելու»:
Խաղը երկրպագուներին չի հիասթափեցնի, դա միանշանակ է: Իսպանացի բոլոր երկրպագուներն անհամբեր սպասում են շաբաթ երեկոյին: Երկրպագուներին խորհուրդ է տրվում հարմարավետ տեղավորվել էկրանների առաջ և հետևել ֆուտբոլի պատմության ամենադիտարժան խաղերից մեկին:
Աղբյուրը` operativ.am