տուն Սպորտ Ֆուտբոլ «Բարսելոնա»-ն 120 տարեկան է

«Բարսելոնա»-ն 120 տարեկան է

222
0

Այսօր` նոյեմբերի 29-ին, «Բարսելոնայի» հիմնադրման 120-րդ տարեդարձն է: 1899 թվականի հոկտեմբերի 22-ին Ժոան Գամպերը գովազդ է հրապարակել ֆուտբոլային ակումբ հիմնադրելու մասին, որին դրական արձագանք է ստացել: Ակումբը հիմնադրվել է նոյեմբերի 29-ին:

1908 թվականին «Բարսելոնան» կանգնած է եղել կործանման եզրին, իսկ նույն Գամպերը, որն ակումբի արդեն նախկին ֆուտբոլիստ էր, դարձել է նախագահ` ակումբը ղեկավարելով 18 տարի:

«Կապտանռնագույնները» առաջադիմող համբավ են ձեռք բերել նախ Կատալոնիայի ու Իսպանիայի տարածքում, ապա նաև աբողջ աշխարհում: «Բարսելոնան» Կատալոնիայի հիմնական խորհրդանիշն է:

«Բարսան» իսպանական Լա լիգայի 26-ակի չեմպիոն է, Copa del Rey-ի 30-ակի հաղթող, Իսպանիայի 13-ակի սուեպերգավաթակիր: Թիմը 5 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, նույնքան անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթակիր:

Ակումբը, ի նշանավորումն Գամպերի, 1966 թվականից խաղարկում է նրա անվան գավաթը, որը «Բարսելոնան» հաղթել է 42 անգամ:

Ակումբի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը շարունակում է ելույթները. Լիոնել Մեսսին սահմանել է ակումբի գրեթե բոլոր ռեկորդները: Արգենտինացին կատալոնական թիմի պատմության լավագույն ռմբարկուն է 613 գոլով: Ակումբի պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը Չավին է (767), Մեսսին անցկացրել է 700-ը:

«Բարսելոնան» աշխարհում հայտնի է Mes que un club՝ «Ավելին, քան ակումբ» կարգախոսով:

Աղբյուրը՝ Armsport.am