«Բարսելոնան» և «Ռեալը» մտադիր են ձեռք բերել «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենին: Իսպանական գրանդները պատրաստ են ձեռք բերել ֆուտբոլիստին ամռանը: Le10sport-ի տեղեկությունը փոխանցում է armsport.am-ը:
Նիգերիացի 21-ամյա հարձակվողը այս մրցաշրջանում Լիգա 1-ում անցկացրել է 21 հանդիպում՝ աչքի ընկնելով 11 գոլով։
Աղբյուրը նշում է, որ «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Ման Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեին: