տուն Սպորտ Բարսելոնան և Ռեալը Եվրամիության կողմից մեղադրվում են ֆինանսական խախտումների մեջ

Բարսելոնան և Ռեալը Եվրամիության կողմից մեղադրվում են ֆինանսական խախտումների մեջ

86
0

el+clasico+wallpapers+854a

Եվրոպական հանձնաժողովը իսպանական  7 ակումբների մեղադրել է արտոնագրերի պայմանների խախտման և պետության կողմից չարտոնված օգնություն ստանալու մեջ։ Այս մասին հաղորդում է AS.com-ը։

Մեղադրվող ակումբների թվում են «Ռեալը», «Բարսելոնան», «Էլչեն», «Օսասունան», «Ատլետիկոն», «Վալենսիան», «Հերկուլեսը»։ Հիմնական մեղադրանքը՝ պետության կողմից հարկային արտոնություններ ստանալն է։ Եվրամիության օրենքների համաձայն՝ որպեսզի կազմակերպությունը ստանա արտոնություն, այն պետք է լինի բաժնետիրական։ Մինչև ապրիլի 7-ը այդ ակումբները ֆինանսական ամբողջական զեկույց և փաստաթղթերը պետք է ներկայացնեն հանձնաժողովին։