տուն Սպորտ Բարսելոնան և ՊՍԺ-ն դուրս են եկել քառորդ եզրափակիչ․ Չեմպիոնների լիգա

Բարսելոնան և ՊՍԺ-ն դուրս են եկել քառորդ եզրափակիչ․ Չեմպիոնների լիգա

249
0

Champions-League

Երեկ Չեմպիոնների լիգայում կայացել է 1/8 եզրափակիչ փուլի պատասխան 2 խաղեր։

Ֆրանսիական ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության է հասել Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ։ Երկու խաղի արդյունքներով (արտագնա խաղում գերմանական ակումբը սեփական հարկի տակ պարտվել էր 0։4 հաշվով) հաջորդ փուլ է անցնում ֆրանսիական թիմը։

«Բարսելոնան» անգլիական Պրեմիերլ լիգայի առաջատարներից մեկի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում հաղթեց նաև պատասխան հանդիպման ժամանակ։ 2։1 հաշվով առավելության հասնելուց հետո հաջորդ փուլ է դուրս եկել կատալոնական ակումբը։ Առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր Խերարդո Մարտինոյի սաների հաղթանակով։