տուն Սպորտ Բարսելոնան և Մեսսին համաձայնության են եկել. Պաշտոնական

Բարսելոնան և Մեսսին համաձայնության են եկել. Պաշտոնական

119
0

pic_2014-03-23_OTRO_MADRID-BARCELONA_27.v1399455303

Քիչ առաջ «Բարսելոնայի» պաշտոնական կայքում հրապարակվել է հաղորդագրություն այն մասին, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համաձայնություն է ձեռք բերվել նոր պայմանագրի վերաբերյալ: Նոր պայմանագիրը կստորագրվի առաջիկա օրերին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Թեպետ Լիոնել Մեսսիի պայմանագիրը դեռ ուժի մեջ է, կողմերը որոշում էին կայացրել երկարաձգել այն հինգ տարով: Դրա դիմաց Մեսսին պահանջում էր 20 մլն եվրո աշխատավարձ, այդ թվում` գովազդային եկամուտներից ստացված բոնուսներ:

Այսպիսով, Լիոնել Մեսսին, ով այս տարի աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստի տիտղոսը զիջել էր Կրիշտիանո Ռոնալդուին, կարող է դառնալ աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը: