«Բարսելոնան» շարունակում է պայքարել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Խուան Կուդրադոյի համար։ Կոլումբիացու համար պայքարում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Իտալական ակումբը համաձայնել է վաճառել Կոլումբիայի հավաքականի առաջատարներից մեկին 35 մլն դոլարով այն պայմանով, եթե տրանսֆերի պայմանագրում սահմանվեն նաև բոնուսներ Կուդրադոյի և նրա նոր ակումբի հաջողության դեպքում։ Կուդրադոյի հետ պայմանագիրն առայժմ համաձայնեցված չէ։
Sport.es-ի տեղեկություններով՝ կիսապաշտպանը ստացել է ավելի ձեռնտու ֆինանսական առաջարկ «Մանչեսթերից», որը, սակայն, պատրաստ է 35 մլն դոլար վճարել «Ֆիորենտինային», սակայն առանց բոնուսների։