«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է հայտնվել «Բարսելոնայում»:
Sport.es-ը հաղորդում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մտադիր է ուժեղացնել կատալոնական ակումբի հարձակման գիծը, իսկ Ագուերոն համարվում է Էնրիկեի տրանսֆերային գլխավոր նպատակը:
«Բարսելոնան» արդեն սկսել է բանակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կատալոնական ակումբի նախնական առաջարկը կազմում է 38 մլն եվրո:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Ագուերոյին գնել էր «Ատլետիկոյից»` 2011 թվականին վճարելով 44 մլն եվրո: