տուն Սպորտ Բարսելոնան պատրաստ է 8,5 մլն վճարել Բորուսիային Լևանդովսկու դիմաց

Բարսելոնան պատրաստ է 8,5 մլն վճարել Բորուսիային Լևանդովսկու դիմաց

224
0

HBKNRnNY_50cc3da1044a_Pxgen_r_1100xA

«Բարսելոնան» մտադիր է գնել Դորտմունդի «Բորուսիայի»լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերային իրավունքները: Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը:

Դորտմունդիցիները սահմանել են ֆիքսված գումար Լևանդովսկու համար, ում պայմանագիրը գերմանական ակումբի հետ լրանում է 2014 թվականին, որպեսզի չկորցնի նրա համար փոխհատուցում ստանալու հնարավորությունը: Հունվարին բացվող տրանսֆերային պատուհանի ժամանակ գերմանական ակումբը պատրաստ է Լևանդովսկուն վաճառել այլ ակումբի 8,5 մլն եվրոյով: Բացի կատալոնացիներից, Լևանդովսկիով հետաքրքրվում են նաև «Բավարիան» և «Մոնակոն»:

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին 14 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ և կատարել 6 գոլային փոխանցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here