Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրենց հիմնական նպատակներից մեկը լինելու է «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն: Այս մասին հաղորդում է Punto Pelota-ն:
Սպասվում է, որ կատալոնացիները նրա համար կառաջարկեն 30 մլն եվրո: Ագուերոն համաձայն է թողնել իր ներկայիս ակումբը: Բացի «Բարսելոնայից» Ագուերոյի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է փոխանակել Ագուերոյին Բենզամայի հետ` վճարելով լրացուցիչ գումար:
Տեղեկացնենք նաև, որ «քաղաքաբնակների» հետ Ագուերոյի պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականի վերջին: