Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտը կարող է տեղ զբաղեցնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացված ամենաթանկ տեղափոխությունների լավագույն տասնյակում։ Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է 36 մլն եվրո առաջարկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կենտրոնական պաշտպանի համար։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Այդ գումարն է նշված Լապորտի՝ «Ատլետիկի» հետ ստորագրված պայմանագրում որպես հրաժարադրամ։