տուն Սպորտ Բարսելոնան պաշտպաններ գնելու համար կծախսի 50-60 միլիոն եվրո

Բարսելոնան պաշտպաններ գնելու համար կծախսի 50-60 միլիոն եվրո

74
0

El-vicepresidente-Javier-Faus-_54322819187_54115221152_960_640

«Բարսելոնայյի» փոխնախագահ Խավյեր Ֆաուսն այսօր հայտարարել է, որ կատալոնական ակումբն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է մեծ գումարներ հատկացնել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար:

«Այս ամռանը մենք կարող ենք 50-60 մլն եվրոյի տրանսֆեր իրականացնել», — ասել է Ֆաուսը: Այս մասին հաղորդում է Sport.es-ը: Հայտնի է, որ ամռանը կատալոնական ակումբ կտեղափոխվի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Տեր Շտեգենը, ինչն այսօր հաստատել է նաև «Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան:

Նախատեսվում է նաև գնել կենտրոնական և աջ գոտու պաշտպաններ: