«Բարսելոնան» մտադիր է առաջ անցնել Դորտմունդի «Բորուսիայից» և գնել «Տորինոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեին։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։
24-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերման նախաձեռնողը կատալոնական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն է։ «Բարսելոնան» ներկայում բանակցում է իտալական ակումբի հետ 24-ամյա ֆուտբոլիստի համար։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» և «Տորինոն» չեն կարողանում համաձայնության գալ Իմոբիլեի տրանսֆերային գնի շուրջ։ Իտալական ակումբը պահանջում է 25 մլն եվրո, մինչդեռ գերմանացիները պատրաստ են վճարել ընդամենը 19-ը։