«Բարսելոնան» պայմանագիր է կնքել Զագրեբի «Դինամոյի» խորվաթ կիսապաշտպան Ալեն Հալիլովիչի հետ։ Այս մասին տեղեկանում ենք կատալոնական ակումբի պաշտոնական կայքից։
17-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 5 տարով։ Նրա տրանսֆերը կազմել է 2,2 միլիոն եվրո, սակայն այդ գումարը կարող է ավելանալ, եթե Հալիլովիչը հայտնվի «Բարսելոնայի» մեկնարկային կազմում։ Հաջորդ մրցաշրջանը Հալիլովիչը կմեկնարկի «Բարսելոնայի» երկրորդ թիմում։
Հավելենք, որ կիսապաշտպանի հետ «Բարսելոնա» կտեղափոխվի նաև իր կրտսեր եղբայրը՝ Դինո Հալիլովիչը։