«Բարսելոնայի» սկաուտներն ուշադիր հետևում են բրազիլական «Սանթոսի» երեք ֆուտբոլիստների: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն: Խոսքը հարձակվողներ Վիկտոր Անդրադեի, Գաբրիելի և Ժիվուի մասին է: «Բարսելոնան» առաջնային իրավունք ունի գնելու այս ֆուտբոլիստներին: Հավանական է, որ նրանցից մեկը հաջորդ ամռանը կտեղափոխվի Իսպանիա:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Նեյմարին գնելիս վճարել էր մոտ 8 մլն եվրո՝ երիտասարդ ֆուտբոլիստներին գնելու իրավունք ստանալու համար: