Միլանի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է ամռանը վճարել Լաուտարո Մարտինեսի պայմանագրով նախատեսված ամբողջ հրաժարագինը՝ 111 միլիոն եվրո:
Եթե «Բարսելոնան» չկարողանա համաձայնության հասնել «Ինտերի» հետ մինչև հուլիսի 15-ը, ապա 22-ամյա հարձակվողի հրաժարագինը կկրկնապատկվի:
Արգենտինացի հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:
Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսն «Ինտերի» կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 16 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: