տուն Սպորտ Բարսելոնան մտադիր է գնել Մարկո Ռոյսին՝ վճարելով սահմանված հրաժարադրամը

Բարսելոնան մտադիր է գնել Մարկո Ռոյսին՝ վճարելով սահմանված հրաժարադրամը

61
0

teenage-girls-Facebook

«Բարսելոնայի» ղեկավարությունն ամռանը կարող է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսին։ Այս մասին գրում է Sport.es-ը։

Կատալոնացիները պատրաստ են վճարել 24-ամյա գերմանացի ֆուտբոլիստի համար հրաժարադրամը, որը կազմում է 35 միլիոն եվրո։

Այսօր ավելի վաղ իսպանական մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է ստանձնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ փոխարինելով Խերարդո Մարտինոյին։

Նշենք, որ Բունդեսլիգայի 26 խաղերում Ռոյսը դարձել է 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։