«Բարսելոնան» դարձել է առաջին թիմը, որին հաջողվել է հաղթել Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի առաջնության շրջանակներում անցկացվող այն խաղը, որում Կրիշտիանո Ռոնալդուն դարձել է գոլի հեղինակ: Այս մասին հաղորդում է Barcastuff-ը:
Նախկինում նման խաղերում «Ռեալը» հաղթել է 94 անգամ, 7 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Հիշեցնենք, որ երեկ Իսպանիայի 29-րդ տուրի շրջանակներում «Ռեալը» սեփական հարկի տակ 3:4 հաշվով զիջել է կատալոնական ակումբին: