տուն Քաղաքական Միջազգային Բարսելոնան հրաժարվել է ֆուտբոլային ակադեմիա հիմնել Բաքվում

Բարսելոնան հրաժարվել է ֆուտբոլային ակադեմիա հիմնել Բաքվում

95
0

298782_original

Այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանը բանակցություններ է վարել մի շարք անվանի ֆուտբոլային ակումբների հետ՝ Ադրբեջանի տարածքում ֆուտբոլային ակադեմիա հիմնելու համար: Ինչպես տեղեկացնում է Azerisport-ը` հղում կատարելով Ադբրեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովին, բանակցություններ են ընթացել նաև «Բարսելոնայի» հետ, սակայն կատալոնական ակումբը հրաժարվել է այդ գաղափարից:

«Մենք բանակցություններ ենք վարում այս հարցով տարբեր ակումբների հետ: Ցանկանում էինք բացել «Այաքսի» ակադեմիան, սակայն դա շատ թանկ է: Նաև ցանկանում ենք բացել պորտուգալական «Սպորտինգի» ակադեմիան: Սակայն անհրաժեշտ է, որպեսզի դա օգուտ բերի, այլ ոչ թե արագ որոշում լինի: Մենք բանակցություններ ենք վարել այս հարցով «Բարսելոնայի» հետ, սակայն նրանք չեն ցանկացել ակադեմիա հիմնել, այլ միայն բացել դպրոց և մարզումներ անցկացնել: Սակայն մենք ցանկանում ենք ունենալ ակադեմիա», — ասել է Մամեդովը: