«Բարսելոնան» շարունակում է հետաքրրություն ցուցաբերել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Իսպանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կարժենա առնվազն 35 մլն եվրո։ Ավելի վաղ Մարտինեսը հայտնել էր, որ դեմ չի լինի լքել մյունխենյան ակումբը, եթե դա ձեռնտու լինի «Բավարիային»։ Թեպետ դրանից հետո թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ Մարտինեսը մնում է ակումբում, այդուհանդերձ, կատալոնական ակումբը շարունակում է պայքարել նրա համար։