Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությանը կարող է խնդրել ֆուտբոլիստներին համաձայնել աշխատավարձի նվազեցման։ Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում կատալոնական ակումբը կունենա անխուսափելի ֆինանսական դժվարություններ, հաղորդում է AS-ը։
«Բարսելոնան» նախատեսել էր 1,047 միլիարդ եվրոյի բյուջե, որը հնարավոր չի լինի կատարել։
Բյուջեում աշխատավարձի մասնաբաժինը 61 տոկոս է։ 135 միլիոն եվրո էլ նախատեսված է տարբեր ամորտիզացիոն ծախսերի համար։