տուն Սպորտ Բարսելոնան ամռանը հրաժեշտ կտա Մարտինոյին և կգնի 6-7 նոր ֆուտբոլիստ

Բարսելոնան ամռանը հրաժեշտ կտա Մարտինոյին և կգնի 6-7 նոր ֆուտբոլիստ

99
0

179321151-594x310

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել կատալոնական ակումբում: Այս մասին հայտնի է դարձել Sport.es-ին:

«Բարսելոնան» ամռանը հրաժեշտ կտա գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին: Բացի այդ, ՖԻՖԱ-ի հետ տրանսֆերային խնդիրները կարգավորելուց հետո, ակումբը կգնի 6-7 նոր խաղացողների, որոնցից երկուսը կլինեն դարպասապահ, մեկը` հարձակվողական ոճի կիսապաշտպան, մյուսը` հարձակվող:

Բացի այդ, այս ընթացքում Լիոնել Մեսսի հետ կստորագրվի նոր պայմանագիր:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն արգելել է «Բարսելոնային» մեկ տարվա ընթացքում կատարել տրանսֆերներ, քանի որ ակումբը 2009-2013 թվականներին խախտել է մի շարք օրենքներ մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ստորագրելիս: