տուն Սպորտ Ֆուտբոլ «Բարսելոնայում» ներքին բանավեճ է սկսվել

«Բարսելոնայում» ներքին բանավեճ է սկսվել

197
0

Կատալոնական Mundo Deportivo պարբերականն այսօր իր առաջին էջում շատ հետաքրքիր տեղեկություն է տարածել:

Աղբյուրի տվյալներով՝ «Բարսելոնայում» ներքին բանավեճ է սկսվել: Հայտնում է vnews.am-ը:

Ակումբում մի մասը ցանկանում է հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանին կրկին փորձել ձեռք բերել Նեյմարին, իսկ ահա մյուս մասն առաջարկում է ամեն ինչ անել Կիլիան Մբապեին գնելու համար:

Կատալոնական ակումբում կարծում են, որ Մբապեին գնելը շատ ավելի նախընտրելի է, քանի որ ֆրանսիացին 7 տարի ավելի երիտասարդ է բրազիլացուց, ավելի քիչ է վնասվածքներ ստանում, ավելի մոտ է կենտրոնական հարձակվողի դիրքին, և բացի դա, նրա ժամանումը ներքին կոնֆլիկտներ չի ստեղծի ակումբի ներսում:

Նշվում է նաև, որ այդ հավանական տրանսֆերն իրականացնելը հեշտ չի լինելու: ՊՍԺ-ն մտադիր չէ բաժանվել իր աստղից, իսկ Մբապեի տրանսֆերի համար պայքարում «Բարսելոնայի» մրցակիցը լինելու է «Ռեալը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here