Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ իր հայրենակից Նեյմարը կարող է դառնալ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության հերոսը, քանի որ նա լուրջ ներուժ ունի։ «Ես տեսել եմ Նեյմարի ելույթները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ և լավատեսորեն եմ տրամադրված ապագայի նկատմամբ։ Բրազիլիան ունի երիտասարդ բարձրակարգ թիմ։ Նեյմարը կարող է դառնալ 2014 թվականի աշխարհի առաջնության հերոսը։ «Բարսայում» նա միայն Մեսսիի օգնականն է, սակայն արդեն մեծ նշանակություն ունի թիմի համար։ Եթե բրաիզլացիերը կարողանան հասնել մինչև եզրափակիչ, ապա Նեյմարը կդառնա մրցաշարի ամենակարևոր աստղը», — ասել է Ռոնալդոն։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։