տուն Սպորտ Բարսելոնայում մարզչի գործերին շատ են խառնվում․ Յոհան Կրոյֆ

Բարսելոնայում մարզչի գործերին շատ են խառնվում․ Յոհան Կրոյֆ

85
0

99441-the-day-i-met-johan-cruyff-and-blew-it

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ, հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը կարծիք է հայտնել, թե ինչ խնդիրներ է ունենում կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը պաշտոնավարման ժամանակ։

«Տատա Մարտինոն անում է իր ուժերի ներածին չափով, սակայն «Բարսելոնայում» հրամանատարը մարզիչը չէ։ Շատ դժվար է, երբ դու պետք է ղեկավարես, սակայն չես կարողանում դա անել։ Արդեն բավականին վաղուց թիմի գործերին խառնվում են ղեկավարության որոշ ներկայացուցիչներ, ինչը հանգեցնում է նորանոր խնդիրների։ Այս կապակցությամբ պետք է մի բան անել։

Դա տեղի է ունենում վերջին 4 տարիներին։ Ամեն ինչ սկսվեց 2010 թվականից, երբ վաճառվեց մի ֆուտբոլիստ, ինչին դեմ էր Գվարդիոլան, սակայն ֆուտբոլիստն այնուամենայնիվ վաճառվեց՝ չնայած մարզչի դեմ լինելուն։ Հենց այդ ժամանակ սկսվեցին Պեպի խնդիրներն ակումբում», — ասել է Կրոյֆը։