«Բարսելոնան» պատրաստվում է հրաժեշտ տալ թիմի 38-ամյա դարպասապահ Խոսե Պինտոյին, ում պայմանագիրը լրանում է այս տարվա ամռանը: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Եթե կատալոնացիները կարողանան նորեկներ հրավիրել, այդ թվում` դարպասապահ, ապա Պինտոն վստահաբար կլքի թիմը: «Բարսելոնայի» ղեկավարությունը այս քայլը բացատրում է նրանով, որ Պինտոն այլևս չի համապատասխանում կատալոնական թիմի ներկայիս մակարդակին և ամբիցիաներին:
Հիշեցնենք, որ Պինտոն Իսպանիայի առաջնությունում այս տարի անցկացրել է 8 խաղ, որոնցից 6-ում բաց է թողել գնդակներ, 3-ում դարպասը պահել է անառիկ: