«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին, ում համար «Խետաֆեի» դեմ հանդիպումը 700-րդն էր կատալոնական ակումբի կազմում, հայտարարել է, որ ազգային հավաքականի մարզաշապիկով հանդես գալն իր համար յուրահատուկ պատիվ է։
— Խաղալ սեփական երկրի համար՝ ամեն ինչի գագաթնակետն է։ Դա պատիվ է, որի մասին ես հազար անգամ ասել եմ։ Հույս ունեմ, որ հավաքականում կխաղամ այնքան երկար, որքան իմ մարմինը թույլ կտա։
— Իսպանիայի հավաքականի խաղաոճը նմա՞ն է «Բարսելոնայի» ոճին։
— Տարբերությունները քիչ են, քանի որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների մեծ մասը հավաքականի կորիզն են հանդիսանում։ Միայն մեկ տարբերություն կա, որ Իսպանիայի հավաքականում չկա մի այնպիսի առանցքային ֆուտբոլիստ, որպիսին Մեսսին է։