տուն Սպորտ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հատուկ ստուգում կանցնեն «Նապոլիի» հետ խաղից առաջ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հատուկ ստուգում կանցնեն «Նապոլիի» հետ խաղից առաջ

142
0

«Բարսելոնան» փետրվարի 25-ին կխաղա Չեմպիոնների լիգայում՝ «Նապոլիի» հետ։

Ըստ ESPN-ի լրագրող Մայ Լորենսի, «Բարսելոնայի» ֆուտբոլիստների և աշխատակիցների ամբողջ խումբը, որը կմեկնի Նեապոլ, կանցնի ջերմության ստուգում։

Եթե բարձր ջերմություն հայտնաբերվի, ֆուտբոլիստներն անմիջապես կուղարկվեն հիվանդանոց:

Անվտանգության նման միջոցները պարտադիր են  կորոնավիրուսի տարածման պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել էր Իտալիայի առաջնության մի քանի հանդիպումների չեղյալ հայտարարում՝ երկրում վիրուսի տարածման պատճառով:

168.am