տուն Սպորտ Բարսելոնայի հաղթանակներն ազդում են Կատալոնիայում ծնելիության աճի վրա

Բարսելոնայի հաղթանակներն ազդում են Կատալոնիայում ծնելիության աճի վրա

174
0

DSC_6308 a

British Medical Journal գիտական ամսագրում հրապարակված հոդվածում բրիտանացի գիտնականները պնդում են, որ մարզական խոշոր հաջողությունները դրական ազդեցություն են ունենում ծնելիության վրա։

Որպես օրինակ բերվում է 2009 թվականին «Բարսելոնայի» կողմից միանգամից երեք տիտղոսների նվաճումը, ինչն 9 ամիս անց Կատալոնիայում ապահովվեց ծնելիության 16 տոկոս աճ։ Այս օրինաչափությունը գիտնականներն անվանում են «Ինյեստայի էֆեկտ»՝ ի պատիվ կատալոնացիների անվանի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի։

Սակայն գիտնականները չեն նշում, թե արդյոք ֆուտբոլային ձախողումները բացասաբար են ազդում ծնելիության վրա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here