Sport.es իսպանական հանրահայտ մարզական կայքը հրապարակել է իր կողմից անցկացրած հարցման արդյունքները, որում «Բարսելոնայի» երկրպագուները թիմի այս մրցաշրջանի հիմնական պատասխանատու են համարել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին` առաջարկելով վաճառել նրան:
Այդ տարբերակին կողմ է քվեարկել հարցվածների 37 տոկոսը: Որպես այլ պատասխանատու նշվել են Խոսե Մանուել Պինտոյի, Խավյեր Մասկերանոյի, Ժերար Պիկեի, Դանի Ալվեսի, Ալեքս Սոնգի, Ալեքսիս Սանչեսի և Սեսկ Ֆաբրեգասի անունները: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճել է միայն Իսպանիայի սուպերգավաթը` ձախողվելով Իսպանիայի Առաջնությունում, Գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում: