ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել.
«Հասկանում եք չէ՞ որ հարձակման գնացող բանակի զինվորները իրականում մի քանի անգամ պետք է ավելի պատրաստված լինեն,քան նրանց դիմավորողները, քանի որ հարձակման անցնելուց առաջ նրանք պետք է բոլոր հնարավոր ու անհնարին ելքերը հաշվի առնեն իսկ դիմավորողը կարող է անակնկալի գալ ու պահի տակ որոշումներով օպերացիա իրականացնի:
Հիմա մեր թշնամիները փորձել են հարձակվել բայց մեր տղերքը մի քանի անգամ ավելի զգոն ու պատրաստված են եղել: Ո՞վ է տեսել, որ հարձակվող զորքին հետ շպրտես, դրանց ականներին դիմադրես, դիրքեր գրավես, զոհեր կրեն, բնակիչներն էլ վախից փախնեն:
Բա գալուց առաջ չէիք մտածել ուր եք գալիս, ոնց եք գալի: Չնայած ոնց էլ գաք մեկա այ էս նույն ձև հետ եք գնալու: Մեր վրա սրով եկողը ինքնաձիգից գետնին կփռվի:
Նկարը մեր նոր դիրքերից մեկից, բարով վայելենք, ամրապնդենք, գնանք ավելի առաջ»: