տուն Լուրեր Բարնյեն պատրաստ է փոխարինել Բառոզուին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

Բարնյեն պատրաստ է փոխարինել Բառոզուին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

215
0

michel-barnier

Եվրոպայի ներքին առևտրի հանձնակատար և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Միշել Բարնյեն հայտնել է, որ պատրաստ է առաջադրվել Եվրահանձնաժողովի հաջորդ նախագահի պաշտոնի համար, հաղորդում է BBC-ն:

«Եթե Եվրոպական ժողովրդական կուսակցությունը սատարի ինձ, ապա ես պատրաստ եմ առաջադրվելու»,-ասել է Բարնեն ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցի ընթացքում:

Նշենք, որ Եվրահանձնաժողովի գործող նախագահը Ժոզե Մանուել Բառոզուն է: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից, իսկ նոյեմբերին նրա պարտականությունների ժամկետն ավարտվում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here